«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

«Փորձում են «ղզիկությունից» փոխարկվել-դառնալ քերոբ»

«Փորձում են «ղզիկությունից» փոխարկվել-դառնալ քերոբ»
28.02.2014 | 00:10

Ազգային ժողովի այս քառօրյայում վիրավորանքների ու որակումների պակաս չեղավ։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ելույթներից մեկում այսպես բնութագրեց իշխանության ներկայացուցիչներին. «Դուք ոչ թե հրեշտակների, քերովբեների իշխանություն եք, այլ քերոբների»։ ՀՀԿ խմբակցության անդամներից փորձեցինք պարզել՝ իրենց իշխանությունում «քերովբենե՞րն են շատ, թե՞ քերոբները»։

ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆ
-Իսկ ի՞նչ է նշանակում քերոբը։ Անիմաստ եմ համարում նման որակումները։ Եթե քերոբը լավ բան է, վախենում են, երևի լավ է։ Ընդդիմությունն ինչ ուզենա կխոսի։ Էլ անելու բան չի մնացել, դրանով են զբաղված։ Չկա ընդդիմություն։
-Խորհրդարանում ձեր ընդդիմախոսներն ովքե՞ր են։
-Իմ աչքին չեն երևում։ Իրենց մեջ գույներ չեմ տեսնում։ Ինձ համար իրենք սև ու սպիտակ են։

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ
-Իշխանությունում երբեք քերոբներ չեն լինում։ Քաղաքական որոշ կուսակցություններ կան, որոնք պարզապես փորձում են «ղզիկությունից» փոխարկվել-դառնալ քերոբ, որպեսզի «ճիշտը մեկն է» արտահայտությունը կարողանան օգտագործել։
-Բայց իրենք կարծում են, որ դուք ճիշտը կոծկում եք, «թաղում»։
-Ճիշտը մեկն է։ Եթե իրենք էլ են ուզում ճիշտ լինել, ուրեմն երկուսն է։
-Երկու ճիշտ լինո՞ւմ է։
-Իրենց տրամաբանությամբ՝ երևի։

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ
-Ես դեմ եմ, երբ երկրի գլխավոր քաղաքական ամբիոնից սահմանն անցնում են։ Չեմ ցանկանում որևէ մեկին տարանջատել։ Բանավիճելիս խոսքին ավելի սրություն, հնչեղություն հաղորդելու համար պետք չէ չափն անցնել։ Ոչ միայն «քերոբ» լսեցինք, այլև շատ ավելի հայհոյախառն արտահայտություններ։ Սա ոչ միայն անարգանք է դահլիճում նստած կանանց, այլև այդ բարձր ամբիոնի նկատմամբ։ Վստահ եմ՝ յուրաքանչյուր միտք կարելի է արտահայտել բազմաթիվ ձևերով՝ մնալով բարեկրթության սահմաններում։


Պատրաստեց
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1811

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ